Մանսուր Հաղիղաթփուր. Իրանցի ազարիները թյուրքախոս են, սակայն թյուրքերի հետ որևէ կապ չունեն
«Իրանցի ազարիները թյուրքախոս են, սակայն թյուրքերի հետ որևէ առնչություն չունեն»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում` հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով պանթյուրքական որոշ խմբավորումների կողմից իրանցի թյուրքախոս ազարիների խնդիրների շահարկմանը, մասնավորապես նշել է. «Մենք` ազարիներս, խոսել ենք ազարիական բարբառով, որը տարբերվում է թյուրքերենից և ադրբեջաներենից»:
Շարունակելով խոսքը Մանսուր Հաղիղաթփուրը հավելել է. «Դժբախտաբար ազարիական բարբառը պատմության ընթացքում վերացել է և մենք սկսել ենք խոսել թյուրքերենով. Մենք` ազարիներս, թյուրքախոս ենք, սակայն թյուրքախոս լինելը տարբերվում է թյուրք լինելուց»:
Նշենք, որ ազարին մինչև Իրանի հյուսիսային նահանգների թյուրքացումը, եղել է Ատրպատականի խոսակցական լեզուն. Ի դեպ, թյուրքացումը վերաբերում է միայն լեզվին, քանզի էթնիկական խոշոր տեղաշարժեր այդ տարածքներում երբևէ տեղի չեն ունեցել:
Ատրպատականի ժողովրդագրական պատկերը փոփոխության է ենթարկվել միմիայն լեզվի բնագավառում: Պատմական զարգացման ընթացքում հիշյալ տարածքում թյուրքացման գործընթացն ընթացել է սահուն` պայմանավորված լինելով թյուրքալեզու նվաճողների մի քանի ալիքների ներթափացմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին