Նեմցովին կհուղարկավորեն Մոսկվայում
Ռուսաստանում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին, որին սպանել էին Մոսկվայում փետրվարի 27-ի, լույս 28-ի գիշերը, կհուղարկավորեն Մոսկվայում: Այդ մասին ТАСС-ին տեղեկացրել է Նեմցովի նախկին խոսնակ, նրա ընկեր Ալեքսանդր Կոտյուսովը:
«Նեմցովին կհուղարկավորեն Մոսկվայում, իսկ թե որ գերեզմանատանը, դեռ հայտնի չէ: Ընտանիքը քննարկում է այդ հարցը», -տեղեկացրել է Կոտյուսովը՝ փոխանցելով Նեմցովի կնոջ՝ Իրինա Կորոլյովայի խոսքերը:
Նեմցովի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զնեք պահելու հատկանիշներով: ՌԴ Քննչական կոմիտեն չի բացառել, որ սպանությունը եղել է պատվերով: Պաշտոնապես հայտարարվել է, որ կրակողը սպիտակ գույն ունեցող մեքենայում է եղել: Մեքենայի մակնիշը հայտնի է, բայց չի հաղորդվում՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից: