Սպանությունից առաջ Նեմցովը սպառնալիքներ է ստացել
Ռուսաստանի Դումայի Յարոսլավլը ներկայացնող պատգամավոր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովին մինչև սպանելը մի քանի անգամ սպառնացել են, և այս պատճառով գործիչը ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել: Այդ մասին ТАСС գործակալությանը ասել է սպանված քաղաքական գործչի օգնական Օլգա Վախրինան:
«Բորիս Եֆիմովիչը սոցիալական ցանցերի միջոցով սպառնալիքներ էր ստանում: Եվ հենց դրանցից մեկի համար ոստիկանությանը հաղորդում է ներկայացվել: Դա 2014-ի վերջին էր, հավանաբար աշնան վերջին, հիմա դժվար եմ հիշում հստակ օրը», -ասել է օգնականը:
Լրատվամիջոցի զրուցակիցը նկատել է, որ «յարոսլավլյան գործարարների կամ պաշտոնյաների կողմից ուղիղ սպառնալիքների մասին» ինքը չգիտի: Վախրինան վստահություն է հայտնել, որ այդպիսիք չէին կարող լինել: Նաև ասել է, որ ընտանեկան խնդիրներ չի ունեցել «լավ հարաբերություններ է ունեցել բոլոր երեխաների ու կանանց հետ և խանդի մասին որևէ հարց չի կարող լինել»:
«Նա հասցրել է ամեն ինչ: Յարոսլավլում հիմա մենք շատ վատ ենք զգում, ծանր է: Մեկ գիշերվա ընթացքում մեզ աջակցություն են հայտնել բազմաթիվ մարդիկ, որոնց չենք ճանաչում», -նշել է նա:
Բորիս Նեմցովը սպանվել էր երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք, ովքեր նախնական վկայությունների համաձայն, եղել են սպիտակ մեքենայով, կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է։ Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։
Հարակից հրապարակումներ
Պուտինը պատվիրված և սադրիչ է որակել Բորիս Նեմցովի սպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները