Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն փորձ. հայկական կողմը երկու զոհ ունի
Փետրվարի 28-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Այս մասին հայտնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության լրատվական բաժնից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել ելման դիրքեր:
Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ, 1979թ. ծնված Արտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
2015 թվականին պաշտոնական տվյալներով հակառակորդի գնդակից զոհվածները`
Վանիկ Գուրգենի Ղուկասյանի (բնակիչ), փետրվարի 5
Շեքսպիր Մխիթարի Հակոբյան 1990թ., փետրվարի 4 լույս 5-ի գիշեր
Արտակ Վաղարշակի Սարգսյան, հունվարի 23
Կարեն Արարատի Գալստյան, հունվարի 23
Արման Ռաշիդի Ուդումյան, հունվարի 21
Նահապետ Արտակի Ասատրյան, 1982թ., հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը
Սուրեն Խաչիկի Փիլոսյան,1995թ., հունվարի 20
Արման Ալիկի Հարությունյան, հունվարի 17
Սերյոժա Նիկոլայի Սարգսյան (բնակիչ, 1935 թ. ), hունվարի11
Վարդան Մարտիկի Մկրտչյան, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը
Կարեն Սամվելի Գրիգորյան, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը
Տիգրան Սամվելի Սիմոնյան (1991թ.), փետրվարի 10-ին
Ոչ պաշտոնական տվյալներով այս տարի եղել է ևս երկու զոհ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան