Ուկրաինացի մոդելը դարձել է Նեմցովի սպանության ականատեսը
Ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությանն ականատես է դարձել 23-ամյա ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
Նա իրավապահներին պատմել է, որ սպասելիս է եղել Նեմցովին: Նրանք պետք է ընթրեին: Ժամը 23:00-ին մոտ զույգը դուրս է եկել փողոց:
Նեմցովի ընտանիքի փաստաբանը հայտարարել է, որ քաղաքական գործիչը սոցցանցերի միջոցով անհայտ անձանցից մի քանի ամիս առաջ սպառնալիքներ է ստացել:
«Ընդգծում եմ, որ դա եղել է մի քանի ամիս առաջ»,-ասել է նա:
Իրավապահները սպանության մի քանի վարկած են քննում:
Բորիս Նեմցովը սպանվել է երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք, ովքեր նախնական վկայությունների համաձայն, եղել են սպիտակ մեքենայով, կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է։ Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։
Նախորդող հրապարակում՝
Պուտինը պատվիրված և սադրիչ է որակել Բորիս Նեմցովի սպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում