Փխրուն հանդարտությունից հետո ՀՀ և ԼՂՀ սահմանային իրավիճակը լարված է. Ա. Հովհաննիսյան
ՀՀ և ԼՂՀ սահմանային իրավիճակը լարված է՝ փետրվարի 21-ից հետո ձևավորված համեմատաբար փխրուն հանդարտությունից հետո: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա: Միջնորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում սրա վրա և նշում, որ ադրբեջանական կողմն արդեն ունի որոշակի կորուստներ և կշարունակի կրել ու այդ ամենը կմնա իրենց խղճին»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:
Նրա խոսքերով՝ այս պահին խախտումները շատ են՝ վերջին դիվերսիայից հետո մոտ կրկնապատկվել, եռապատկվել են:
Նախորդող հրապարակումներ՝
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն փորձ. հայկական կողմը երկու զոհ ունի
Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից երկու անձի սպանության դեպքի առթիվ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին