Արտակ Շաբոյանը վերանշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արտակ Շաբոյանը նշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը՝ որոշում եմ Արտակ Շաբոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` հինգ տարի ժամկետով»,-ասված է նախագահի հրամանագրում: