Հիլարի Քլինթոնն ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին կհայտարարի ապրիլին
ԱՄՆ նախկին պետքարտուղար և նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնն ապրիլին պատրաստվում է հայտարարել 2016 թ-ի նոյեմբերին նախանշված նախագահական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին գրում է «The Wall Street Journal» պարբերականը։
«Հիլարի Քինթոնն ու նրա խորհրդականները Դեմոկրատական կուսակցության հովանավորներին հայտնել են, որ նախագահական քարոզարշավը կսկսվի նախատեսվածից շուտ, հնարավոր է, ապրիլին։ Այսպիսով, նա կկարողանա իր նախընտրական հիմնադրամի համար գումարների հավաքագրման գործընթացը սկսել»,-գրում է պարբերականը:
Նշվում է, թե Քլինթոնի շտաբը պատրաստվում է նախագահական քարոզարշավի վրա ծախսել շուրջ 1 միլիարդ դոլար, որն հավաքելու համար անհրաժեշտ ժամանակը ևս մեկ գործոն է նախագահական ծրագրերի մասին վաղաժամ հայտարարելու համար։ Նշվում է, որ 2012 թ-ի նախագահական քարոզարշավին ԱՄՆ գոծող նախագահ Բարաք Օբաման հավաքել էր 716 միլիոն դոլար։
Նշենք, Հիլարի Քլինոնը ԱՄն գործող փոխնախագահ Ջո Բայդենի հետ համարվում է Դեմոկրատական կուսակցության ամենահավանական նախագահի թեկնածուն։ Հանրապետական կուսակցության հավանական թեկնածուների շարքում առավել հաճախ նշվում է երկրի նախկին նախագահ Բուշ կրտսերի եղբայր, Ֆլոևիդային նախկին նահանագապետ Ջեբ Բուշի անունը։