Էրդողան. «Մեր պայմանն այս է. քանի դեռ Ղարաբաղի հարցում քայլեր չեն արվել, սահմանը չի կարող բացվել»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով Սաուդյան Արաբիա մեկնելիս օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Ըստ թուրքական «haberler.com» լրատվականի` զրույցի ընթացքում Էրդողանն անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների խնդրին:
Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի կողմից որևէ նախաձեռնություն կլինի հայ-թուրքական հարաբերությունների շրջանակներում, կամ հնարավո՞ր է խոսք լինել հայ-թուրքական սահմանի բացման մասին:
Էրդողանն ի պատասխան ասել է. «Մեր պայմանը հետևյալն է. քանի դեռ Ղարաբաղի հարցում որևէ քայլ չի կատարվել, սահմանը չի կարող բացվել: Պուտինի, Օլանդի և Օբամայի հետ մեր զրույցների ժամանակ նրանք ասում էին. «Հետաքրքրվել ենք ու էլի կհետաքրքրվենք այդ հարցով»: Սակայն որևէ արդյունք չկա»: