Թուրք ռեժիսոր. Պատմական իրողությունների ճիշտ լուսաբանումը նման ոճիրները կանխելու միջոց է
Աթենքի «Դանաոս» կինոթատրոնում կայացել է թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի` Հայոց ցեղասպանության թեմայով նկարահանված «Սպի» ֆիլմի պրեմիերան` ռեժիսորի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, եկեղեցական և համայնքային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, հունական թատերական և կինոաշխարհի հայտնի դեմքեր, լրագրողներ, մշակութային շրջանակների ներկայացուցիչներ:
Իր ներածական խոսքում Ֆաթիհ Աքինը նշել է, որ «Սպի» ֆիլմի թեման 1915թ. Հայոց ցեղասպանությունն է, և իբրև ծագումով թուրք բեմադրիչ` իր նպատակն է թուրք և օտար հադիսատեսի ուշադրությունը հրավիրել պատմական այս իրողությանը: Ռեժիսորը հավելել է, որ Հայոց ցեղասպանությունը պետք է լուսաբանվի հանրության համար հատկապես հիմա, երբ աշխարհի տարբեր մասերում շարունակվում են մարդկության դեմ ոճիրներ գործվել: Ըստ Աքինի` պատմական իրողությունների ճիշտ լուսաբանումը նման ոճիրները կանխելու միջոց է:
Մարտի 5-ից ֆիլմը կցուցադրվի Աթենքի, իսկ մարտի 23-ից` Սալոնիկի կինոթատրոններում:
Նախորդող հրապարակումներ՝
Ֆաթիհ Աքինը Մոսկվայում էլ է պատմել, թե ինչու է ֆիլմ նկարահանել Հայոց ցեղասպանության թեմայով
«Ով ասել է, թե Հայոց ցեղասպանությունը հայտնի իրողություն չէ, ղալաթ է արել». Ծագումով թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու