Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական կողմը դուրս է եկել նոր, ակնհայտ կեղծարարությունների ավելի ցածր աստիճանի
Ադրբեջանական ԶԼՄ-ները հերթական անգամ դիմել են կեղծարարությունների՝ հրապարակելով սև-սպիտակ, անձայն, կասկածելի և անորակ տեսագրություն, որում, համաձայն իրենց իսկ պնդումների, կարելի է տեսնել «երկու հայ զինծառայողների ոչնչացումն ադրբեջանցի զինվորականների կողմից»:
Սակայն սույն տեսագրությունից հնարավոր չէ անգամ պնդել, թե այն Արցախում է տեսագրվել կամ էլ առաջնագծի հատվածում. չեն երևում ո՛չ լանդշաֆտը, ո՛չ մարդիկ, ո՛չ նրանց համազգեստը, ո՛չ էլ «ոչնչացման» պահը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով տեսագրությունը՝ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Սա արդեն լուրջ չէ. հերթական վատ որակի, անհասկանալի տեսագրությունն է ադրբեջանական ԶԼՄ-ներում: Ադրբեջանական կողմը դուրս է եկել նոր, ակնհայտ կեղծարարությունների ավելի ցածր աստիճանի, ինչն անկեղծ արդեն ծիծաղելի է: Հայկական կողմը պաշտոնական մակարդակում ավելի վաղ հաստատել է Արցախի ՊԲ երկու զինծառայողի կորուստը: ՊԲ պաշտոնական հաղորդագրության մեջ նշվել է նաև պատճառը: Ես ավելացնելու բան չունեմ»:
Հավելենք, որ դեռևս փետրվարի սկզբներին ադրբեջանական ԶԼՄ-ները մեկը մյուսի հետևից սկսել էին տարածել 42 րոպե տևողությամբ խիստ կասկածելի մի տեսագրություն, որտեղ, ըստ իրենց, իբր թե ներկայացված էր «ադրբեջանական զորքերի կողմից 6 հոգուց բաղկացած հայկական դիվերսիոն խմբի ոչնչացումն առաջնագծին հարող ականապատ հատվածն անցնելիս»:
Տվյալ տեսագրության որակից անհնարին էր լիարժեքորեն համոզված լինել, որ նրանում ոչ միայն «հայ դիվերսանտներ», այլ առհասարակ զինծառայողներ էին ներկայացված: Բացի այդ, բավականին բարդ էր ասել, ելնելով լանդշաֆտից ու միջավայրից, որտեղ ու երբ է այն տեսագրվել: Միայն կարելի էր նկատել, որ կադրերն արված են ցերեկային ժամերին, իսկ այդ ժամանակ, ինչպես հայտնի է, դիվերսիոն գործողություններ սովորաբար չեն իրականացնում. ողջ տեսագրության ընթացքում մենք այդպես էլ ականատես չենք լինում խմբի ոչնչացմանը:
Նախորդող հրապարակումներ՝
Արցախի նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողներին
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն փորձ. հայկական կողմը երկու զոհ ունի
Նյութեր թեմայի շուրջ՝
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հերթական կեղծ տեսագրությունը, որում իբր «հայ դիվերսանտներ» են
Ադրբեջանը հաստատել է իր մարտական կորուստը և խեղաթյուրել հայկական կողմի ԶՈւ կորուստների մասին տեղեկությունը
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական գյուղի` «հայերի կողմից գնդակոծվելու» մասին տեսանյութը զուտ ներկայացում է
«Ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում կրակելով սեփական գյուղերի վրա». Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին