Իրանը նպատակ ունի Հայաստանի տարածքով արտահանումներ իրականացնել Վրաստան և Ռուսաստան
«Իրանը նպատակ ունի Հայաստանի տարածքով արտահանումներ իրականացնել Վրաստան և Ռուսաստան»,- այդ մասին նշված է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Համաձայն հաղորդագրության՝ Իրան-Հայաստան առևտրի պալատի ղեկավար կազմի անդամ Հերվիկ Յարիջանյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Իրան-Հայաստան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, տեղեկացրել է, որ Իրանը շուտով առևտրի կենտրոն կբացի Հայաստանում, որպեսզի կարողանա իրանական ապրանքներն արտահանել Վրաստան և Ռուսաստան:
Յարիջանյանի խոսքով՝ առևտրի կենտրոնի կողքին գտնվում է երկաթուղային կայարանը, և դա հնարավորություն կտա, որպեսզի իրանական ապրանքները քիչ ծախսերով արտահանվեն նշված երկրներ, նույնիսկ՝ Եվրոպա:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություններ՝
2014թ. Իրան-Հայաստան առևտրաշրջանառության ծավալներն աճել են
Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին. իրանագետի դիտարկումները
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում