Լիբանանահայ պատգամավորները հանդիպել են վարչապետ Թամամ Սալմանին
Լիբանանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սեպուհ Կալպակյանը մեկ այլ պատգամավոր Ժան Օգասապյանի հետ միասին փետրվարի 28-ին հանդիպում են ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ Սալմանի հետ, որի ժամանակ քննարկել են երկրի ընդհանուր զարգացման, քաղաքական և անվտանգության վերաբերյալ հարցեր, որոնք նաև վերաբերում են հայերին: Այս մասին հայտնում է Massis post-ը:
Հայ պատգամավորները ընդգծել են կառավարության նիստերի շարունակական գումարման անհրաժեշտությունը, որտեղ քննարկվում են օրակարգային ու քաղաքացիների մտահոգություններին լուծումներ գտնելու հարցերը։ Կալպակյանը և Օգասապյանը վարչապետին ներկայացրել են նաև Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Լիբանանում կայանալիք հիշատակի արարողությունների ծրագիրը։