Նեմցովին ոչ պրոֆեսիոնալ է սպանել. Նոր վարկած
Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը հնարավոր է կատարել է ոչ պրոֆեսիոնալ: Այդ մասին վկայում է հանցագործության փորձաքննությունը: Փոխանցում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով «Կոմերսանտ»-ի իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները:
Փորձագետները պարզել են, որ Նեմցովին կրակել են մեջքից, վեց կրակոցից չորսն է նրան կպել: Դրանցից մեկը կպել է սրտին՝ մահացու վիրավորելով նրան:
Ենթադրվում է, որ նրան սպանել են «Մակարով» կամ «Իժ» տեսակի ատրճանակից: Քննությունը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ, մարդասպանը անմիջապես ազատվել է զենքից՝ այն նետելով գետը:
Հանցագործության մի քանի հանգամանքներ հաշվի առնելով, ինչպես նշել է աղբյուրը, սպանությունը հնարավոր է՝ կատարել է ոչ պրոֆեսիոնալ, ով միգուցե իր զոհի անունն էլ չի իմացել:
Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք, ովքեր նախնական վկայությունների համաձայն, եղել են սպիտակ մեքենայով, կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել է։ Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։
Նեմցովի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և ապօրինի զնեք պահելու հատկանիշներով: ՌԴ Քննչական կոմիտեն չի բացառել, որ սպանությունը եղել է պատվերով: Պաշտոնապես հայտարարվել է, որ կրակողը սպիտակ գույն ունեցող մեքենայում է եղել: Մեքենայի մակնիշը հայտնի է, բայց չի հաղորդվում՝ ելնելով նախաքննության գաղտնիությունից:
Նախորդող հրապարակումներ՝
Ջոն Քերին Սերգեյ Լավրովի հետ կքննարկի Նեմցովի սպանության հետ կապված հարցեր
Սուրենյանց. Ռուսաստանը վճարում է Պուտինի չեկիստական ռեժիմը հանդուրժելու համար