Ես նրան շատ էի սիրում, նա լուսավոր մարդ էր. Նեմցովի կինը անկեղծացել է
Ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանությունը հատկապես ծանր է անդրադարձել նրա ընտանիքի՝ նախկին կնոջ, երեխաների ու մոր վրա: Նեմցովի նախկին կինը՝ նրա երկու երեխաների մայր Եկատերինա Օդինցովան Spletnik.ru-ին տված հարցազրույցում ասել է, որ Բորիս Նեմցովը լավ ու սիրելի հայր էր:
«Մեր վիշտը շատ մեծ է, երեխաները մնացին առանց հայր: Մեր որդին 19 տարեկան է, ուսանող է, ֆիզիկոս ու շատ նման է հորը: Դուստրը 12 տարեկան է և աստվածացնում էր հորը: Նա հիանալի հայր էր, սիրող ու արդար: Ես պետք է այժմ լինեմ կրկնակի ուժեղ՝ ինչպես և հայր և մայր», -ասել է Օդինցովան:
Նա պատմել է, որ հինգ օր առաջ, կարծես վտանգն զգալով, հասցրել է ասել, որ ներել է նրան ու ներողություն է խնդրել:
«Առաջ հաճախ ինձ հաջողվել է զսպել էմոցիաներս. կանացի վիրավորանքների պատճառով ես կարող էի ինձ ավելին թույլ տալ և այժմ դրա համար զղջում եմ: Ես նրան շատ էի սիրում, նա լուսավոր մարդ էր: Մենք ունենք հիանալի երեխաներ և ես նրան կհիշեմ միայն լավ առումով: Լավ է, որ մահվանից հինգ օր առաջ ես գրեցի նրան, որ ներում եմ և ներողություն խնդրեցի, կարծես զգում էի: Եթե իմանայի, որ կմահանար, ես վաղուց կներեի նրան»,-անկեղծացել է Օդինցովան:
Հիշեցնենք՝ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում: Նրա ուղղությամբ արձակվել էր 6 փամփուշտ, սակայն նրանցից 4-ն էր վնասվածք հասցրել ընդդիմադիր քաղաքական գործչին: