Պրոբացիոն ծառայության լիարժեք գործելու համար պետք է փոխվի ոլորտի աշխատողների մտածելակերպը
ՀՀ-ում պրոբացիոն ծառայության ներդրման հիմնական խնդիրը ոլորտի մասնագետները և հենց իրենք` աշխատանքային խմբի անդամները, համարում են կարծրացած մտածողությունը:
«Փաստինֆո»-ն գրում է, որպեսզի երկրում սկսի լիարժեք գործել եվրոպական ստանդարտներին համապատասխան պրոբացիոն համակարգը, դրա համար նախ պետք է փոխվի հասարակության ու ոլորտի աշխատողների մտածելակերպը: Պրոբացիոն ծառայությունը նախատեսվում է ներդնել մինչև 2016թ-ը։
ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հայկ Խեմչյանը նշել է, որ այս տարի՝ ապրիլ ամսին նախատեսվում է կազմակերպել պրոբացիոն ծառայության փորձնական փուլի անձնակազմի համար առաջին վերապատրաստման դասընթացը:
ՀՀ երկու մարզերում գործարկվելիք այս պիլոտային կառույցների անձնակազմը հիմնականում համալրված է լինելու այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման աշխատակիցներով:
«Բայց հնարավորության դեպքում կփորձենք նաև ներգրավել այլ մասնագիտությունների տեր անձանց`սոցիալական աշխատողների, հոգեբանների»,- ասել է Հայկ Խեմչյանը:
«Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը, որքան էլ կատարում է իր ֆունկցիաները, այն մեծապես տարբերվում է պրոբացիոն համակարգից: Թեև որոշակի մտածելակերպի փոփոխությունն ակնհայտ է,- ասել է Այլընտրանքային պատիժների կիրառման բաժնի պետ Լևոն Ավետիսյանը,- մեր ծառայությունում աշխատողների և ՔԿ հիմնարկում աշխատողների մտածելակերպն արդեն իսկ տարբեր է, որովհետև այս մարդիկ չեն աշխատում այն ներքին կանոնակարգով, որը կա ՔԿՀ-ներում, կոպիտ ասած` այդ ռեժիմային գոտու, պահպանվող տարածքի կանոնակարգով: Այսինքն` արդեն ավելի ազատ գոտի է: Եվ այս նորամուծությունը սահուն կերպով կարող են անել: Այս աշխատողների առավելությունը լինելու է այն, որ նրանք արդեն իսկ ունեն որոշակի ձևավորված փորձ` աշխատելու դատապարտված անձանց հետ: Բայց ֆունկցիաները լինելու են լիովին տարբեր»:
Լևոն Ավետիսյանը փաստել է, որ պրոբացիոն ծառայության պիլոտային ծրագրում ներգրավվելուց առաջ անգամ այս մարմնի աշխատակիցներին անհրաժեշտ կլինի վերապատրաստվել:
Այն, որ մտածելակերպի արմատական փոփոխության կարիք կա, չի հերքել նաև արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նախորդող հրապարակումներ՝
ԱՆ-ում քննարկվել են պրոբացիայի ծառայության ներդրմանն առնչվող հարցեր
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն
«Պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե՛ տուժողների, թե՛ հանցագործություն կատարած անձի համար». Քրմոյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում