Դերասան Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոք է ներկայացվել
Դերասան Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն այսօր վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ բողոքարկել է առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճռը պատժի և հայցի մասերով:
«Պահանջում եմ ավելացնել պատիժը, ինչպես նաև քննության առնել տուժող Տաթևիկ Հակոբյանի և փաստաբանի վարձատրության վճարի հատուցման պահանջի մասին քաղհայցը»,- նշեց փաստաբանը:
Գործով մեղադրող Արթուր Սարգսյանը փետրվարի 24-ին նույնպես վերաքննիչ բողոք է ներկայացրել:
Նշենք, որ բողոք ներկայացնելու վերջնաժամկետն այսօր է:
Հիշեցնենք, որ հունվարի 29-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Վարդան Պետրոսյանին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) նախատեսված հանցագործության կատարման մեջ, նրա նկատմամբ պատիժ է նշանակել` ազատազրկում 5 տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2013թ. նոյեմբերի 6-ից: Բացի այս, դատավճռով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Ռ. Բալոյանի և Զ. Վարդանյանի կողմից ներկայացված քաղ. հայցը թողնվել է առանց քննության:
Նշենք, որ եթե տուժող կողմը վերաքննիչ բողոք չներկայացներ, Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատական ակտը ուժի մեջ մտնելուց հետո գործելու էր բաց տիպի կալանքի ռեժիմը, այսինքն իր պատիժը կրելու էր ազատության մեջ. ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «անզգուշությամբ կատարած հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում՝ բաց ուղղիչ հիմնարկ»:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի գործով վերաքննիչ բողոքը պատրաստ է, բայց փաստաբանը դեռ չի ներկայացնում
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի դիրքորոշման մեջ փոփոխություն չկա. Ռուբեն Բալոյան
Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը. Ես չարացած չեմ ոչ մի բանի, ոչ մեկի հանդեպ
Միջադեպ՝ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստի ժամանակ
Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Խայտառակություն է
Վարդան Պետրոսյանի պաշտպան. Այս քրեական գործի մեխը դեպքի վայրի զննությունն էր, որն առաջ տարվեց կեղծիքներով
Վարդան Պետրոսյանի պաշտպանները հանդես են գալիս պաշտպանական ճառերով
Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. «Այլընտրանք չկա»
Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Մեկամյա ձևական դատաքննությունը հանգեցրեց իմաստազուրկ մեղադրական ճառի
Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
Դատախազը միջնորդեց դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով. iravaban.net
«Կանխատեսում էի՝ բուժման ծախսերն առանց սակարկելու կընդունեն». Վարդան Պետրոսյանի գործ
Տուժող կողմը միջնորդեց Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ
Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան