Իրաքյան ուժերը սկսել են Տիկրիտ քաղաքի ազատագրումը
Իրաքի պետական հեռուստատեսությունը հայտարարել է, որ երկրի կառավարական ուժերը շիա և սունի մարտիկների օգնությամբ լայնամասշտաբ գործողություններ են սկսել Սադամ Հուսեյնի հայրենի Տիկրիտ քաղաքը «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» գրոհայիններից ազատելու համար: Այս մասին հայտնում է Al-Jazeera-ն:
Գործողություններն իրականացվում են հրետանու և օդուժի աջակցությամբ: Իրաքյան բանակը գրոհայինների դեմ գործողությունները սկսել էր ռազմավարական Սալահադին նահանգից, որտեղ էլ գտնվում է Տիկրիտը: Այն մայրաքաղաք Բաղդադից 130 կմ հեռավորության վրա է: Գրոհայիններն քաղաքը գրավել էին անցյալ տարվա ամռանը: