Նաիրիտցիները հույսները չեն կորցնում
Նաիրիտցիները կառավարության մոտ կրկին կհավաքվեն մարտի 6-ին՝ գործադիրի նիստի օրը: Նախօրեին ևս, նույն տեղում հավաքվել էին, սակայն կառավարությունից որևէ մեկը չի մոտեցել:
«Ակնկալում ենք, որ մեզ ընդունող կլինի, մեզ հետ խոսող, բացատրող կլինի»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանը:
Ըստ նրա, որ մարդիկ բավականին լարված են, պատրաստ են ամեն գործողության: Միաժամանակ հույս հայտնեց, որ ծայրահեղ ակցիաների չեն հասնի:
Ա. Հարությունյանի խոսքով, իրենք շարունակում են պայքարը, որովհետև հույս ունեն, որ որևէ ազդեցություն կլինի:
Հիշեցնենք, որ նաիրիտցինեը նամակ էին ուղարկել կառավարություն՝ կուտակված պարտքի մարման ժամանակացույց կազմելու առաջարկով: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պատասխանը նաիրիտցիներին չէր գոհացրել: Նրանք շարունակում են իրենց պայքարը: Նաիրիտցիները մեկ տարուց ավելի կուտակված աշխատավարձի պարտք ունեն: Ամբողջ պարտքը, վերջնահաշվարկի հետ միասին, կազմում է մոտ 15 մլն. դոլար կամ 7,2 մլրդ դրամ:
Նախորդող հրապարակումներ՝
Նաիրտցիները մինչև մարտի 3-ը դադարեցնում են ակցիաները
«Նաիրիտ» . Նախարարը կատարել է իր խոստումը
Նաիրիտցիները՝ նամակի պատասխանին սպասելիս
Կիրականացվի «Նաիրիտ»-ի գործունեությանն առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն. ՀԲ Երևանի գրասենյակ
Նաիրիտցիները մինչև ուրբաթ ամեն օր կհավաքվեն կառավարության շենքի առջև
Կրճատվել են Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ
Նախարարի հետ հանդիպումը նաիրիտցիների համար հուսադրող չէ
Նաիրիտցիները կսպասեն մինչև փետրվարի 2-ը
Նաիրիտցիները շարունակելու են բողոքի ակցիաները
Նաիրիտցիներին կառավարության պատասխանը բացարձակապես չի բավարարել
Նաիրտցիների առաջիկա քայլերը կախված են լինելու նամակի պատասխանից
«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են