Գյուղապետի դեմ առաջադրված եղբայրն ինքնաբացարկ է հայտնել
Մարտի 15-ին նշանակված ՏԻՄ ընտրություններում գրանցված թեկնածուների ինքնաբացարկ հայտնելու ժամկետը լրանում է վաղը՝ մարտի 5-ին: Դրան ընդառաջ գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկների թիվն ավելանում է: Երեկ հայտնի դարձավ, որ Արմավիր քաղաքում գրանցված վեց թեկնածուներից պայքարը կշարունակեն երկուսը՝ գործող քաղաքապետն ու մարզպետի օգնականը:
Սա միակ քաղաքն է, որտեղ մարտի 15-ին համայնքապետ են ընտրելու: Շատ գյուղերում ընտրություններն անցնելու են առանց մրցակցության, քանի որ գործող գյուղապետերը պայքարում մնացել են միայնակ: Բացի այդ էլ, ընդդիմադիր ուժերը որևէ համայնքում առաջադրած թեկնածու չունեն:
Օրինակ, Արագածոտնի մարզում համայնքապետ ընտրելու են չորս գյուղում, երեքում գյուղապետները մրցակից չունեն:
Արարատում մեկ համայնքում է գյուղապետի ընտրություն՝ Վարդաշենում, այստեղ էլ գյուղապետի մրցակիցն ինքնաբացարկ է հայտնել:
Ի դեպ, Կաղնուտում գյուղապետ եղբոր դեմ առաջադրված Արմեն Հովհաննիսյանն էլ է ինքնաբացարկ հայտնել:
Մյուս մարզերում էլ՝ Արմավիր, Գեղարքունիք, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց Ձոր, Տավուշ , պատկերը գրեթե նույնն է: Ստացվում է, որ համայնքների մեծ մասում կշարունակեն ղեկավարել նույն դեմքերը, որոնց մի մասն այդ աթոռներին նստած է դեռ 2001-ից:
Մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Բոլոր համայնքերում միասին առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել 134 քաղաքացիներ, որոնցից 66-ը համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար, իսկ 68-ը` ավագանու անդամի:
Նախորդող հրապարակումներ՝
Լորում Լորիկները շատ են. Վստահեցնում է գյուղապետը
Համայնքապետի թեկնածու բոլոր կանայք ինքնաբացարկ են հայտնել
ՏԻՄ ընտրություններ. Մեկնարկում է քարոզարշավը
ՏԻՄ ընտրություններ. Թեկնածուները կամ ՀՀԿ-ական են, կամ անկուսակցական
ՏԻՄ ընտրություններ. Գործող գյուղապետերը ցանկանում են վերընտրվել
ՏԻՄ ընտրություններ. Գեղարքունիքում և Արարատում էլ կին թեկնածուներ չկան
ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները