Գագիկ Ծառուկյանը վայր կդնի պատգամավորական մանդատը. ԲՀԿ-ական պատգամավոր
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցության առաջիկա համագումարի ընթացքում կհրաժարվի կուսակցության ղեկավարի պաշտոնից: Կուսակցության համագումարի ընթացքում կընտրվի նոր նախագահ: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք քննարկել ենք կուսակցության նոր ղեկավարի հարցը: Այլ թեկնածու, բացի Նաիրա Զոհրաբյանից, չկա: Ես կարծում եմ, որ Զոհրաբյանի թեկնածությունն անպայման կպաշտպանվի: Համագումարից հետո կլինի նաև քաղաքական խորհրդի նիստ, որի ժամանակ կորոշվի նաև կուսակցության ղեկավարի տեղակալի հարցը»,- ասաց նա:
Մ. Մելքումյանը նաև հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը վայր կդնի պատգամավորական մանդատը և, պատգամավորի կարծիքով, առժամանակ կհեռանա քաղաքականությունից:
Մելքումյանը հայտնեց, որ փոխվելու է նաև կուսակցության գրասենյակի վայրը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը տեղի կունենա մարտի 5-ին կուսակցության կենտրոնական գրասենյակում, կանցկացվի դռնփակ ռեժիմով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները