Այսուհետ Orange-ի բաժանորդներն Արցախում կխոսեն 45 դրամ/րոպե սակագնով
Այժմ Արցախ այցելելիս Օrange-ի բաժանորդները կարող են զանգել Հայաստանի և տեղական ցանցեր ընդամենը 45 դրամ/րոպե սակագնով՝ առանց որևէ ակտիվացման վճարի: Նույն սակագինը գործում է նաև մուտքային բոլոր զանգերի համար: Այս մասին հայտնում է Օրանժ Արմենիայի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Մեկնարկելով այս նոր պայմաններն Արցախում՝ նպատակ ունենք մեր ծառայությունները դարձնել առավել հարմար և մատչելի ինչպես այն բաժանորդների համար, ովքեր հաճախակի գործնական այցեր են կատարում Արցախ, այնպես էլ նրանց համար, ովքեր մեկնում են արձակուրդի: Ուրախ ենք Ղարաբաղ Տելեկոմի հետ ձեռք բերված համաձայնության համար, որի շնորհիվ Արցախը համալրեց մեր բաժանորդների կողմից կարևորվող երկրների ընդարձակ ցանկը՝ ներառյալ Եվրոպական երկրները, Ռուսաստանը, Վրաստանը, ԱՄՆ և շատ ուրիշներ, որտեղ Օրանժ Արմենիան հնարավորություն է տալիս հարմար և մատչելի պայմաններով օգտվել ռոմինգից», - նշել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:
Մանրամասներիը՝ Orange ռոմինգում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան