Մեծ պահք. «Հավիտենական կյանքը ժառանգելու և վայելելու պայմանը մեր պահվածքն է»
Մեծ պահքի 17-րդ օրն:
«Այսօրվա ընթերցվածքի մեջ Հովել մարգարեն մեր ուշադրությունը հրավիրում է հետևյալի վրա` «Այո´, կլինի այնպես, որ, ով որ կանչի Տիրոջ անունը` կապրի»: Մարգարեական այս խոսքն իբրև անանց ճշմարտություն մշտապես պետք է ղողանջի մեր սրտերում: Սա ուղղակի շարունակությունն է մեր նախորդ օրերի խորհրդածությունների:
Քրիստոնյայի կյանքն ուղղակի շաղկապված է Աստծու հետ` պայմանավորված և իմաստավորված Նրանով: Եվ այդպես է. եթե քրիստոնյան իր կյանքն ապրում է Աստծուն կանչելով, այսինքն` իր գործերում առաջնորդվում է Աստծով ու Նրա պատվիրաններն են լուսավորում իր ուղին, Բարձրյալին ամուր հաստատված ունի իր սրտում ու հոգում, ապա դա է ճշմարիտ քրիստոնեավայել կյանքը: Այո´, կլինի այնպես, որ, նա, ով կանչի Տիրոջ անունը, նա, ում շուրթերին է Տիրոջ անունը ուրախության ու նեղության, գոհության ու տրտմության պահերին` կապրի, այսինքն` կփրկվի:
Հետևապես, այս գիտակցությամբ ապրելու համար նախ և առաջ պահանջվում է հավատավոր անձի կամքը և ցանկությունն իր կյանքը վերափոխելու, աստվածահաճո կերպով ընթանալու: Պարզապես հիշենք. հավիտենական կյանքը ժառանգելու և վայելելու պայմանը մեր պահվածքն է»,- ֆեյսբուքյան էջում օրվա խորհրդի մասին գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ից սկսվել է Մեծ Պահքի շրջանը: Այն տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 5-ին:
Նախորդող հրապարակումներ՝
Մեծ պահք. Աստված վարձահատույց է լինում նրանց, ովքեր փնտրում են Իրեն անպայման, անշահախնդիր ու անբիծ հավատով
Մեծ պահք. «Սա գագաթնակետն է հոգևոր կյանքի ընկալման»
Մեծ պահքի խորհրդանշական շղթայի առաջիկա կիրակին
Մեծ պահք. Ընդհանրական Եկեղեցու երեք սրբի հիշատակության օրն է
Մեծ պահք. «Անհագ մարդկային բնությունը հոժար չէ հաջողության ու օրհնաբեր իրողությունների մեջ փառքը կիսել որևէ մեկի հետ»
Մեծ պահք. Ինչպե՞ս վարվենք
Մեծ պահք. «Մենք` իբրև «ազգ և ժողովուրդ» հասկացությունը մարմնավորող անհատներ, պիտի սթափվենք»
Մեծ պահք. «Այս օրերին եկեք ձերբազատվենք մեր կյանքը բեռնավորած կուռքերից»
Մեծ պահք. «Ապրենք Տիրոջ երկյուղով, ինչը, հիրավի, կիմաստացնի մեզ»
Մեծ պահք. «Անգամ խաղաղության մեր պայմաններում մատնվում, տանջվում և հալածվում է յուրաքանչյուր քրիստոնյա»
Մեծ պահք. Երկու կարևոր պատվիրան-դեղատոմս է տրվում այսօր մեզ
Մեծ պահք. Պողոս առաքյալի կարևոր պատգամներն են
Տեր Վահրամ. Մեծ պահքին ընդառաջ արտասովոր աշխուժություն է տիրում
Սկսվում է Մեծ Պահքի շրջանը