«Եզակի դեպքերից է, երբ քաղաքական հակադիր բևեռներում գտնվող ուժերը միասնական տարբերակով ներկայացան»
«Պետք է արձանագրել, որ քաղաքական մշակույթի եզակի դեպքերից է, երբ քաղաքական սպեկտրի տարբեր հակադիր բևեռներում գտնվող ուժերն այս կարևոր հարցում կարողացան միասնական տարբերակով ներկայանալ»,- Ազգային ժողովում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ ողջունելով նախօրեին Եվրոպական ժողովրդական կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունումը:
Նրա խոսքով, սա ցույց է տալիս, որ կան հարցեր, որտեղ ազգային, պետական շահը պետք է գերակայի կոնյունկտուրային և կուսակցական շահերին:
Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովը նախօրեին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել: «Հայոց ցեղասպանությունն ու Եվրոպական արժեքները» խորագրով բանաձևը ներկայացվել է հայկական երեք ՝ «Հանրապետական», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից:
Նախորդող հրապարակումներ՝
Ցեղասպանության ճանաչում. Եվրոպական իշխող քաղաքական ուժի աջակցությունը շատ կարևոր էր
Եվրոպական ամենախոշոր քաղաքական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և նշում 100-ամյա տարելիցը
«Այս բանաձևը ևս մի քայլ է` ուղղված ցեղասպանական հանցագործության ժխտողականության դեմ»