Հայաստանից տարեկան մոտ 100 հազար մարդ գնում է արտագնա աշխատանքի. Ժողովրդագիր
Վերջին հինգ-վեց տարիներին տարեկան Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 30-35 հազար մարդ, այժմ էլ որևէ միտում չկա, որ այս թիվը կարող է նվազել: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:
Միաժամանակ նա հնարավոր է համարում Ռուսաստանում և Ուկրաինայում կատարվող իրադարձությունների ֆոնին այդ թիվը փոքր ինչ նվազի. «Ռուսաստանի տնտեսական հնարավորություննրը սահմանափակվում են, իսկ Արևմուտք գնալու համար վիզային արգելքը շարունակվում է Հայաստանի համար»:
Ռ.Եգանյանի ներկայացմամբ, ՌԴ միգրացիոն քաղաքականության փոփոխության հետևանքով միայն անցյալ տարի 200 հազար ՀՀ քաղաքացու մուտքը 3-5 տարով ՌԴ արգելափակվել է:
«Այսօր իհարկե դիմումներ են գրվում, որպեսզի արգելքը հանվի, բայց հաջողությունը կարծես 30 տոկոս է կազմում»,- ասաց ժողովրդագիրը:
Սեզոնային միգրանտների մասին խոսելով, Ռ. Եգանյանը նշեց, որ դեռևս 1960-ականներից Հայաստանից տարեկան 30-40 հազար մարդ մեկնել է արտագնա աշխատանքի, այսօր այդ թիվը հասել է տարեկան մոտ 100 հազարի: Ըստ նրա, ներկայումս Հայաստանի զբաղվածների 15 տոկոսն աշխատում է արտերկրում:
1997թ-ին կատարված ուսումնասիրությունների համաձայն, Ռ. Եգանյանի խոսքով, արտագաղթի առաջին պատճառը աշխատատեղերի բացակայություն էր, այնուհետև ցածր վարձատրությունը, որից հետո միայն բարոյահոգեբանական մթնոլորտը:
«Ներկայումս այս հերթականությունը փոխվել է. 2003թ-ի ուսումնասիրություններով առաջին տեղում է եղել աշխատավարձի մակարդակի ոչ բարձր լինելը, երկրորդ տեղում՝ բարոյահոգեբանական խնդիրներ են՝ արդարության բացակայություն, օրենքի գերակայության բացակայությունը և այլն: Աշխատանքի բացակայության խնդիրը հայտնվել է 3-րդ կամ 4-րդ տեղերում»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան