Արմավիրի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն կսատարի Ռուբեն Խլղաթյանին
Մարտի 15-ին Արմավիրում կայանալիք Արմավիրի քաղաքապետի ընտրություններում Հանրապետական կուսակցությունը կսատարի Ռուբեն Խլղաթյանի թեկնածությունը: Այդ մասին քիչ առաջ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով նաև ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարն է:
Նա ասաց, որ կուսակցության մարզային կառույցում տեղի ունեցած այսօրվա նիստում միաձայն որոշում է կայացվել սատարել Խլղաթյանին:
Նշենք, որ այս պահին Արմավիրի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են երկու թեկնածուներ, երկուսն էլ ՀՀԿ անդամներ՝ գործող քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ու Արմավիրի մարզպետի օգնական Նվեր Պետրոսյանը:
Նախորդող հրապարակում՝
Պատգամավոր «Նովոյի» որդին դուրս է եկել ընտրապայքարից. Արմավիրի քաղաքապետի ընտրություններ