Թուրքիայի դատարանը Էրդողանին տուգանել է հայ-թուրքական հաշտեցման հուշարձանը «հրեշավոր» անվանելու համար
Թուրքիայի դատարանը 10.000 թուրքական լիրայով (4000 դոլար) տուգանել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` հայ-թուրքական հաշտեցման հուշարձանը «հրեշավոր» անվանելու համար: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Էրդողանը Մեհմեդ Ակսոյի հեղինակած «Մարդկության հուշարձանի» նկատմամբ վատ վերաբերմունքը հայտնել էր 2011 թվականին: Արձանը կանգնեցվել էր Կարսում: Էրդողանը իր այդ հայտարարությունով դրդել էր տեղական իշխանությունների ապամոնտաժել այն:
Դրանից հետո Ակսոյը «վիրավորանքի» համար դատի էր տվել Էրդողանին: