Սաուդյան Արաբիան նավթի շուկայում գների կայունացում է ակնկալում
Սաուդյան Արաբիայի նավթի նախարար Ալի Ալ-Նաիմին հայտարարել է, որ թագավորությունը նավթի շուկայում գների կայունացում է ակնկալում: Նա հույս է հայտնել, որ նավթի պահանջարկն աստիճանաբար կաճի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Առաջ անցնելով` հույս ունեմ և ակնկալում եմ, որ առաջարկը և պահանջարկը կհավասարակշռվեն, ինչն էլ իր հերթին կհանգեցնի նավթի գների կայունացմանը: Համաշխարհային տնտեսական աճն առավել կայուն է թվում»,-ասել է նախարարը:
Նրա խոսքով, Սաուդյան Արաբիան չի նվազեցնելու նավթի արդյունահանման ծավալները, սակայն ձգտում է օգնել շուկային կայունացմանը, իսկ ներկայիս հանգամանքները գործողություններ են պահանջում է ՕՊԵԿ-ի ոչ անդամ երկրներից:
Հիշեցնենք, որ 2014 թվականի ամռանից նավթի համաշխարհային գները կրկնակի նվազել են` հասնելով մեկ բարելի դիմաց 50-60 դոլարի: Նոյեմբերի 27-ին ՕՊԵԿ երկրները որոշեցին նավթի արդյունահանման քվոտան պահպանել օրական 30 մլն բարելի մակարդակի վրա, ինչը նույնպես հանգեցրեց նավթի գների անկմանը: