ՌԴ զինված ուժերի սպառազինությունն ավելացել է С-300В4 համակարգերի հեռահար հրթիռներով
Ռուսական զինված ուժերի սպառազինությունն ավելացել է С-300В4 զենիթահրթիռային համակարգի հեռահար հրթիռներով: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը` ՌԴ ԶՈւ աղբյուրին հղումով:
«Հրթիռի թռիչքի երկարությունը կազմում է 400 կմ»,- նշում է աղբյուրն ու հավելում, որ նոր հրթիռը նախորդ տարվա վերջում հաջողությամբ անցել է պետական բոլոր փորձարկումները:
Այս հրթիռներով նախատեսվում է զինել Արևմտյան շրջանի ՀՕՊ ուժերի С-300В4 համակարգերը: Հրթիռների սերիական արտադրությունը արդեն կատարվում է պաշտպանական գործարաններից մեկում:
С-300В4-ի տրամադրումը ցամաքային զորքերին սկսվել է անցած տարվանից, նրանք ստացել են երկու դիվիզիոն այս համակարգերից, որը համարվում է առավել արդյունավետ իր նախորդների համեմատ: