ՏԻՄ ընտրություններ. Ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը լրացավ
Մարտի 15-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններում գրանցված թեկնածուների ինքբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետն ավարտվեց: Թեկնածուները կարող էին ինքնաբացարկ հայտնել քվեարկության օրվանից տասն օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջից տեղեկանում ենք, որ ժամը 17:30 ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ընդհանուր առմամբ 21 թեկնածու: Նրանցից միայն հինգը Արմավիրի քաղաքապետի թեկնածուներն են:
Շատ համայնքներում գործող համայնքապետերը մնացել են առանց մրցակիցների: Այսօր մեկնարկել է քվեաթերթիկների տպագրությունը, այն կշարունակվի մինչև մարտի 12-ը:
Թեկնածուները վաղվանից պետք է ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը ներկայացնեն իրենց նախընտրական հիմնադրամներ կատարած մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը:
Մարտի 15-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 33 համայնքներում: Նշված համայնքներից 25-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 6 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ, իսկ երկու համայնքներում էլ` միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Բոլոր համայնքերում միասին առաջադրման փաստաթղթեր էին ներկայացրել 134 քաղաքացիներ, որոնցից 66-ը համայնքի ղեկավարի ընտրություններին մասնակցելու համար, իսկ 68-ը` ավագանու անդամի:
Նախորդող հրապարակումներ՝
Գյուղապետի դեմ առաջադրված եղբայրն ինքնաբացարկ է հայտնել
Լորում Լորիկները շատ են. Վստահեցնում է գյուղապետը
Համայնքապետի թեկնածու բոլոր կանայք ինքնաբացարկ են հայտնել
ՏԻՄ ընտրություններ. Մեկնարկում է քարոզարշավը
ՏԻՄ ընտրություններ. Թեկնածուները կամ ՀՀԿ-ական են, կամ անկուսակցական
ՏԻՄ ընտրություններ. Գործող գյուղապետերը ցանկանում են վերընտրվել
ՏԻՄ ընտրություններ. Գեղարքունիքում և Արարատում էլ կին թեկնածուներ չկան
ՏԻՄ ընտրություններ. Արագածոտնում թեկնածուների մեծ մասն անկուսակցական են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիր քաղաքում 4 ՀՀԿ-ական է առաջադրված
Մարտի 15-ին 33 համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ. ԿԸՀ