Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ
Մարտի 6-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այս մասին տեղեկացնում է մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը:
Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Ռուբեն Ասատրյանը: Ծրագրում կհնչեն Ղազարոս Սարյանի «Պասկալիա», Ալեքսանդր Հարությունյանի «Կրակի բովով», Իգոր Ստրավինսկու «Դաշնամուրի կոնցերտ» և Էդվարդ Միրզոյանի «Սիմֆոնիա» ստեղծագործությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու