Նախարար. Մեր հաշվարկներով 2016 թվականից Հայաստանում կունենանք պրոբացիոն ծառայության կայացած հակամարագ
Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարությունները, վերահաստատելով երկկողմ հարաբերությունների կառուցողական և բովանդակային զարգացմանն աջակցելու իրենց վճռականությունը, այսօր կնքել են արդարադատության ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել արդյունավետ համագործակցել քրեական, քաղաքացիական օրենսդրության, քաղաքացիական և քրեական գործերով դատական համագործակցության, նոտարների և դատական կարգադրիչների, իրավաբանական անձանց գրանցման ոլորտներում:
Հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում Հովհաննես Մանուկյանն ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկեցին երկու կողմերին հետաքրքրող հարցերի լայն շրջանակ, այդ թվում նաև դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնախնդրիններին առնչվող հարցեր:
Նախարարի խոսքով, իրենք քննարկել են նաև պրոբացիոն ծառայությանը վերաբերող հարցեր, քանի որ Լիտվայում այդ համարակարգն արդեն մի քանի տարի է գործում է: Հ. Մանուկյաննշը հայտնեց, որ այս պահին ընթացքի մեջ է պրոբացիոն ծառայության վերաբերյալ հայեցակարգի մշակումը, հույս հայտնեց, որ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կավարտեն աշխատանքները, կհաստատվի, որը հիմք կհանդիսանա օրենքների նախագծերի մշակմանը, հնարավորինս արագ ռեժիմով կներկայացնեն Ազգային ժողով:
«Մեր հաշվարկներով, ճանապարհային քարտեզով արդեն 2016 թ. հունվարին պետք է ունենաք կայացած համակարգ»,- ասաց արդարադատության նախարարը:
Լիտվայի արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը բարձր գնահատեց ստորագրված հուշագիրը: Նա նշեց, որ երկու երկրների միջև բացականին բարեհաջող է զարգանում համագործակցությունը, կարևորեց փորձի փոխանակումը:
«Այսօր կարևոր փաստաթուղթ է ստորագրվել, քանի որ մեր երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համագործակցությունը կդառնա կանոնավոր, կգրանցենք ավելի մեծ արդյունքներ»,- ասաց Լիտվայի արդարադատության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում