ԲՀԿ-ում մինչև «հոգու խորքը» վիրավորված են Լևոն Տեր-Պետրոսյանից և չեն ուզում լսել ՀԱԿ-ի անունը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «ԲՀԿ-ում մինչև «հոգու խորքը» վիրավորված են Լևոն Տեր-Պետրոսյանի «Սրտի պարտքից» և չեն ուզում լսել ՀԱԿ-ի անունը։ Երեկ ԱԺ-ում «Հրապարակի» լրագրողն ականատես է եղել, թե ինչպես են ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը միջանցքում առանձին զրուցում և ինչ-որ բացատրություններ պահանջում Լևոն Զուրաբյանից։
ԲՀԿ-ականները հիմա նույնիսկ հարկ չեն համարում մեկնաբանել Լ.Տեր-Պետրոսյանի դիտարկումները։
«Համաձա՞յն եք ՀԱԿ առաջնորդի մարտիմեկյան այն դիտարկմանը, որ ՀԱԿ-ը դաշտում մնացած միակ ընդդիմությունն է» հարցին, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը ոչ միայն չի պատասխանել, այլև հայտարարել է, որ ինքը չի կարևորում այն։
«Երբվանի՞ց սկսեցիք չկարևորել ՀԱԿ-ին և նրա հայտարարությունները»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին