Այս տարվա առաջին երկու ամիսներին բյուջեի եկամուտները թերակատարվել են. «ՀԺ»
Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը խնդիրներ է առաջացնում բյուջեի հավաքագրման տեսանկյունից: «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս տարվա առաջին երկու ամիսներին բյուջեի եկամուտները թերակատարվել են մոտ 8 միլիարդ դրամով:
Այս տարվա բյուջեն կատարելու համար պետեկամուտների կոմիտեն պետք է 5 տոկոսով ավելի հարկ հավաքագրի, քան անցած տարի: Բայց այս տարի ոչ միայն չեն ապահովվում նախատեսված եկամուտները, այլ դրանք ավելի քիչ են, քան անցած տարի: Ամենաշատ թերակատարումը, թերթի տեղեկություններով, արձանագրվում են Ավելացված արժեքի հարկի գծով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին