Գուրգեն Արսենյանը չի մասնակցելու ԲՀԿ արտահերթ համագումարին. «Ժողովուրդ»
ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը չի մասնակցելու այսօր կայանալիք ԲՀԿ արտահերթ համագումարին: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ տեղի ունեցող գործընթացները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներքին խնդիրներն են: Պատգամավորը նշել է, որ ինքը «չի շեղվելու» այն ուղուց, որը որդեգրել է և շարունակելու է պայքարել երկրում նորմալ պայմաններ ստեղծելու համար:
«Ի դեպ, ԲՀԿ-ական շատ պատգամավորներ երեկ դեռ չէին որոշել՝ կմասնակցեն այսօր կայանալիք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարին, թե ոչ: Ու հիմնականում այդ պատգամավորները հենց նրանք էին, ովքեր ժամանակին համարվում էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ամենահավատարիմները»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին