ԱԺ-ում կրքերը կրկին «թեժացել» են. «Ժողովուրդ»
ՀՀ ԱԺ-ում կրքերը կրկին «թեժացել» են: Բան այն է, որ մինչ այս ամեն տարի մարտի 8-ին ԱԺ աշխատող կանայք մշտապես նվերներ են ստացել գումարի տեսքով, սակայն ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը հայտարարել է, որ այս տարի ԱԺ-ն գումար չունի, ինչի համար կանանց նվեր չի տրվի:
ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասել է. «Մարտի 8-ի առթիվ պարգևատրումների պարտադիր կանոն մեր օրենսդրությունը չի նախատեսում: Սա նշանակում է, որ բյուջեում այդպիսի ֆոնդ գոյություն չունի, ուստի չի կարելի ակնկալել, որ պետք է լինեն պարգևատրումներ: Դժգոհողները, հավանաբար, շփոթել են ամեն տարի պետական ծառայողներին տրվող պարգևավճարների հետ, որոնք նախորդ երկու տարիներին ստացել են մարտին (այս տարի՝ փետրվարին); Նախորդ տարիներին ևս մարտի 8-ի առթիվ առանձին պարգևավճարներ չեն տրվել»,-ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան