«Իրավիճակը մնում է անկայուն». Մոսկվան կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն
Պաշտոնական Մոսկվան կոչ անում ԼՂ հակամարտության կողմներին ցուցաբերել զսպվածություն և թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք հետագա լարվածության պատճառ կդառնան: Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նման հայտարարութուն է հնչեցրել ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
«Իրավիճակը մնում է անկայուն: Տարվա սկզբից արձանագրվող լարվածությունից հետո փետրվարի երկրորդ կեսին հաստատվեց հարաբերական անդորր: Սա ընդունեցին նաև կողմերի ներկայացուցիչները ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի խմբի կողմից այս տարվա փետրվարի 20-ին անցկացված դիտարկման ժամանակ: Սակայն վերջին տվյալները փաստում են հրադադարի ռեժիմի խախտումների ակտիվացման մասին: Ցավոք սրտի, կան զոհեր»,- նշել է Ալեքսանդր Լուկաշևիչը
«Երեկ Անջեյ Կասպշիկը դիտարկում է անցկացրել շփման գծում: Կպատրաստվի համանապատասխան զեկույց: Կարծում եմ, որ ավելի մանրամասն տվյալներ հնարավոր կլինի ստանալ ԵԱՀԿ դիտարկողներից:
Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք հետագա լարվածության պատճառ կդառնան, ինչպես նաև հետամուտ լինել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես այդ մասին հայտարարվել էր 2014 թ օգոստոսի 10-ին Սոչիում կայացած գագաթնաժողովում»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը: