Գեներալ Մանվել Գրիգորյան. Ո՞վ ա ասում, որ հոկտեմբեի 27-ի պատվիրատուները բացահայտված չեն
«Ո՞վ ա ասում՝ բացահայտված չի: Հենա նստած են, ես պիտի հատ-հատ անուններն ասե՞մ»,-լրագրողի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք հոկտեմբերի 27-ի պատվիրատուները բացահայտված են, ասաց ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է: Նրա մարտական ընկերներն այցելել էին «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Մ. Գրիգորյանի բնորոշմամբ, Վազգեն Սարգսյանը պետական, զինվորական, հայասեր, ընտանիքը սիրող, հզոր, ամուր մարդ էր:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այսօր Վ. Սարգսյանի երազած Հայաստանում ենք ապրում, գեներալն ասաց. «Մի երկու բան կարող է կիսատ-պռատ է, կդզցնենք: Վազգենի ուզած երկիրը 100 տոկոս կլինի, էսօր ես ձեզ կապացուցեմ նոր սերնդով, թե ինչքան հետնորդներ կան, ինչ են ցանկանում»: