Նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը ԲՀԿ-ին. Ս.Բալասանյան
«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլևս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ»,- ասել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այս մասին հայտարարությունը տարածել է Ս. Բալասանյանի գրասենյակը:
«Միաժամանկ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ուզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և բոլոր քաղաքական ուժերի հետ՝ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման և Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար՝ ի շահ Գյումրիի և գյումրեցիների»,-ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան