Սեուլում ածելիով հարձակվել են ԱՄՆ դեսպանի վրա
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում հարձակում է տեղի ունեցել ԱՄՆ դեսպան Մարկ Լիպպերտի վրա։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։
Տեղեկատվության համաձայն, հարձակումն իրականացվել այն պահին, երբ դեսպանը Սեուլի կենտրոնով մեկնելիս է եղել հանդիպման։ Դեսպանը բազմաթիվ կտրվածքներով հոսպիտալացվել է, որտեղ նրան անհրաժեշտ բուժօգնություն է տրամադրվել։ Արդեն հայտնի է, որ նրա հետ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով դիվանագետին շուտափույթ ապաքինում է մաղթել։
Տեղեկատվության համաձայն, ոստիկանությունն արդեն ձերբակալել է հանցագործին` Կիմ անունով 55-ամյա Հարավային Կորեայի քաղաքացուն։
Գործակալությունների հաղորդմամբ, հարձակման պահին նա բացականչել է, թե Հարավային և Հյուսիսային Կորեաները պետք է միավորվեն։