Մովսես գյուղի բնակիչների համար մառախուղը փրկություն է. «The Guardian»-ի թղթակցի տպավորությունները Տավուշից
«The Guardian»-ի թղթակիցը այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես գյուղ և կիսվել տպավորություններով. «Մովսես գյուղի բնակիչները թեթևացած շունչ են քաշում, երբ ադրբեջանական սահմանին մոտ գտնվող իրենց գյուղը անհայտանում է Քարդաշ լեռան մշուշների մեջ, որտեղ տեղակայված են ադրբեջանմցի դիպուկահարները»:
Գյուղի բնակիչ, Խանում անունով մի տարեց հայ կին թերթի լրագրողների հետ զրույցում պատմել է, որ մառախուղն իրենց փրկությունն է, և որ իրենք լիարժեք ապահով են զգում այն ժամանակ, երբ տեսանելիութունը զրոյական է, հետևաբար ադրբեջանցի դիպուկահարները չեն կարող կրակել իրենց վրա:
«The Guardian»-ը նշում է, որ ղարաբաղյան արյունալի կոնֆլիկտը սառեցվել է շուրջ երկու տասնամյակ առաջ, սակայն հայ և ադրբեջանցի գյուղացիների համար, ովքեր ապրում են սահմանի մոտ, պատերազմը երբեք ավարտված չի եղել:
Հոդվածում նշվում է, որ թեև Մովսես գյուղը Լեռնային Ղարաբաղից 200 կիլոմետր հեռու է գտնվում, այնուհանդերձ բռնության ալիքը նաև այստեղ է հասել: Սահմանի երկայնքով գրանցվող կրակոցները և ամենօրյա զոհերը սպառնում են վերջ տալ փխրուն խաղաղությանը:
Պարբերականն անդրադարձել է նախորդ տարի սահմանին առաջացած լարվածությանը` նշելով, որ այդ ընթացվքում երկու կողմերից զոհերի թիվը հասել է 70-ի:
Մովսեսի 82 ամյա բնակիչ Սուդարիկ Ապերյանի խոսքերով` երեխաները դպրոցից հետո ստիպված են լինում մնալ տներում, քանի որ չափազանց վտանգավոր է բակում խաղալը:
«Ադրբեջանցի դիպուկահարները օր ու գիշեր կրակում են մեր տների, խաղաղ բնակիչների, իրենց այգիներում աշխատող մարդկանց վրա: Ես վախենում եմ գիշերով վառել սենյակի լույսը, քանի որ ադրբեջանցիները, տեսնելով դա, անմիջապես սկսում են կրակել»,-նշել է նա:
Ըստ «The Guardian»-ի` 1994թ-ից մինչև օրս շարունակվում են բանակցությունները հակամարտող կողմերի միջև, սակայն նշանակալի ոչ մի որոշում չի ընդունվել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Պարբերականն անդրադարձել է նաև 2014թ-ի նոյեմբերին ադրբեջանական զինուժի կողմից Արցախում հայկական մարտական ուղղաթիռի խոցմանը`այն որակելով որպես մինչ այժմ հրադադադարի ռեժիմի խախտման ամենալուրջ դեպքը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին