ՊԲ. Հակառակորդն առնվազն 7 զոհ ունի առաջնագծում, հայկական կողմը կորուստներ չունի
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկրի ԶՈւ զինծառայող, սերժանտ Զահիդով Դայանաթ Մեհման օղլուի` առաջնագծում իբր թե «հայ դիվերսանտներին ոչնչացնելու ժամանակ» վիրավորվելու մասին: ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով իրավիճակը, շեշտել է, որ ադրբեջանական կողմն ապատեղեկատվություն է տարածում «հայկական դիվերսիայի» առնչությամբ:
«Չկա նման բան, իսկ իրենց զոհերին ու վիրավորներին դեռ երկար են «դուրս տալու»: Իրենց յուրաքանչյուր զոհին ու վիրավորին բացահայտելու ժամանակ մի նոր` չեղած հայկական դիվերսիա պետք է հորինեն»,- ասել է նա Yerkir.am կայքի հետ զրույցում:
Բացի այդ, Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն իր հերթին պաշտոնական հաղորդագրություն է տարածել` ընդգծելով, թե ադրբեջանական կողմն է դիմել դիվերսիոն-հետախուզական գործողությունների առաջնագծում, ինչի հետևանքով ունեցել է առնվազն 7 կորուստ:
Մասնավորապես, ըստ հաղորդագրության` մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժն առաջնագծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ ականանետերից, Իստիգլալ, ՀԱՆ-17, ԴՇԿ, ՌՊԿ և այլ զինատեսակներից արձակելով շուրջ 4500 կրակոց:
Բացի նշված միջոցներից, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ կիրառել է նաև «ԶԻԿ -23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով` ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ -23-2» զինատեսակը:
Միևնույն ժամանակ, համաձայն հաղորդագրությանը` ՊԲ ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում, որոնց ընթացքում ոչնչացվել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող: Հայկական կողմը կորուստներ չի կրել:
Նյութեր թեմայի շուրջ՝
ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական կողմի հերթական կեղծ տեսագրությունը, որում իբր «հայ դիվերսանտներ» են
Ադրբեջանը հաստատել է իր մարտական կորուստը և խեղաթյուրել հայկական կողմի ԶՈւ կորուստների մասին տեղեկությունը
Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական գյուղի` «հայերի կողմից գնդակոծվելու» մասին տեսանյութը զուտ ներկայացում է
«Ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում կրակելով սեփական գյուղերի վրա». Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին