Սիրիայում սպանվել է «Ալ-Կաիդայի» բարձրաստիճան հրամանատար
Սիրիայում սպանվել է «Ալ-Կաիդայի» տեղական թևի` «Ջաբհաթ Ալ-Նուսրայի» բարձրաստիճան հրամանատար Աբու Համամ Ալ-Շամին:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, պայթյունը որոտացել է միջազգային կոալիցիայի օդուժի հարվածի հետևանքով, որն իրականացվել է Իդլիբ նահանգում: Այնտեղ տեղի էր ունենում խմբավորման բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը:
Կոալիցիայի մամուլի խոսնակը, սակայն, հայտարարել է, որ վերջին 24 ժամում իրենք Իդլիբում հարվածներ չեն իրականացրել:
Աբու Համամ Ալ-Շամին մասնակցել էր Աֆղանստանում, Իրաքում և Սիրիայում իսլամիստների վարած պատերազմներին:
Բացի Ալ-Շամիից, սպանվել է խմբավորման ևս երեք հրամանատար: Միջադեպը տեղի է ունեցել Սալքին քաղաքում, որը մոտ է Թուրքիայի սահմանին: