Արմեն Մովսիսյանը գրավադրել է իր գույքը՝ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձը վճարելու համար. «ՉԻ»
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանն իր գույքը գրավի տակ է դրել, որպեսզի մարի «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ամիսներով չվճարված աշխատավարձը: Ըստ գործարար Սիլվա Համբարձումյանի, իրեն զանգել են բանկերից մեկից, որտեղ գրավի տակ է դրված Արմեն Մովսիսյանի ունեցվածքը և առաջարկել գնել գրավադրված ապրանքներից մեկը:
Պատասխանելով թերթի հարցին, թե որտեղից նրան նման տեղեկատվություն, կոնկրետ ինչ գույք է գրավադրել Արմեն Մովսիսյանը, Սիլվա Համբարձումյանը պատասխանել է. «Հիմա ինքն իր ամեն ինչը գրավի տակ է դրել՝ «Արդշին» բանկում, փող է վերցնում, որ, իմ կարծիքով, աշխատավարձ տան նաիրիտցիներին: Թե չէ ի՞նչ եղավ, որ ամեն ինչ, մեկ էլ, գրավի տակ դրեց: Իր ողջ կարողությունը գրավադրել է, անգամ տունը, Կիրովականի ՏԷՑ-ը: Ինձ առաջարկեցին, որ գնեմ այդ ՏԷՑ-ը, բայց ես ասացի՝ ինչի՞ս ա պետք, հարցրեցի՝ Արմեն Մովսիսյա՞նն ա դրել գրավի, ասացին՝ հա»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան