Վիկ Դարչինյան. «Մորալեսը վախենում է մենամարտել ինձ հետ»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեք քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը կարծում է, որ մեքսիկացի Մորալեսը խուսափում է մենամարտել իր հետ: Ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ Մորալեսն ուզում է մենամարտել թեթևքաշային կարգում: Դարչինյանը վերջին մենամարտում, որն անցկացվել է մեքսիկական Չեթումալեում, նոկաուտի է ենթարկել տեղացի բռնցքամարտիկ Խուան Հիմենեսին 5-րդ ռաունդում: Իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում 39-ամյա հայ բռնցքամարտիկը տոնել է 40 հաղթանակ, կրել 7 պարտություն և մեկ մարտ ավարտել ոչ-ոքի արդյունքով: Իսկ ահա անպարտելի Մորալեսի ակտիվում 27 հաղթանակ է գրանցված:
«Կարծում եմ՝ Մորալեսը չի ուզում մենամարտել ինձ հետ,- Դարչինյանի խոսքերը մեջբերել է fightnews.com-ը:- Չի մտածում, որ ես կհամաձայնվեմ հանդիպել նրա հետ թեթևքաշային կարգի շրջանակներում: Հիմա նա վախենում է մենամարտել ինձ հետ»: