Թուրքիայում առաջին անգամ դատի են տալիս երեխայի` Էրդողանին վիրավորելու համար
Անչափահասների գործերը քննող Քոնիայի դատարանում այժմ քննվում է մի միջոցառման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «գող» անվանած դպրոցական Մեհմեթ Էմին Ալթունսեսի գործը: Ոստիկանները նրան բերման են ենթարկել հենց դպրոցի դասասենյակից և երկու օր պահ բանտում:
Ըստ թուրքական ընդդիմադիր «t24.com.tr» կայքը, Թուրքիայի արդարադատության նախարարությունը թույլատրել է երեխայի նկատմամբ քրեական գործ հարուցելը: Մեղադրող կողմը դատարանից Ալթունսեսի համար 1-4 տարի ազատազրկում է պահանջում: Բացված դատական գործը առաջացրել է խիստ դժգոհություն իրավագետների և ընդդիմադիր քաղաքական ուժերի շրջանում:
Մասնավորապես Թուրքիայի «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ- CHP) հետևում է նշյալ գործին առնչվող բոլոր զարգացումներին: ԺՀԿ-ի երիտասարդական թևի ղեկավար Իրֆան Ինանչ Յըլդըզը հայտարարել է, որ անչափահաս երեխայի նկատմամբ հարուցված այդ քրգործն իրենց համար պատվի խնդիր է:
Աղբյուրն ընդգծում է, որ Ալթունսեսը «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով Թուրքիայում դատարանի առաջ կանգնած առաջին երեխան է:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան