Եվրոպական խաղերի նախաշեմին Բաքվի օլիմպիական մարզադաշտը փլուզման եզրին է
Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերի համար նախատեսված «Բաքվի օլիմպիական մարզադաշատը» փլուզման շեմին է: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Ազադլիգ» թերթը` հղում կատարելով Stadium.az կայքին:
Թերթը հիշեցնում է, որ մարզադաշտի տարածքում նախկինում լիճ է եղել. այն չորացրել են ու դրա տեղում մարզադաշտի շինարարություն են սկսել:
Ինչպես ասվում է նյութում, կայքի համաձայն` մարզադաշտի շինարար բանվորներից մեկը հայտնել է, որ կառույցի տակ ջուր է հավաքվել: Շտապ կարգով արտասահմանից մասնագետներ են հրավիրվել: Ներկայումս Գերմանիայից ու Ճապոնիայից ժամանած մասնագետներն աշխատում են վերացնել այդ խնդիրը:
Նույնիսկ ենթադրվում է, որ եթե վիճակն այդպես շարունակվի, 50-60 հազար մարզասերների համար նախատեսված ադրբեջանական մարզադաշտը կարող է չդիմանալ ծանրությանն ու փլուզվել:
Նախորդող`
Ադրբեջանում կոչ են անում հրաժարվել Եվրոպական խաղերից, իսկ ազգայնականները սպառնում են հայկական հավաքականին
EurasiaNet.org. Եվրոպական խաղերը միջազգային հանրության ուշադրությունը կհրավիրեն Ադրբեջանում ժողովրդավարության խնդիրների վրա
The Guardian. «Amnesty-ն կոչ է անում բոյկոտել Բաքվի եվրոպական խաղերը»
Եվրոպական խաղերին ընդառաջ` շների զանգվածային սպանդ Բաքվում
Ադրբեջանում արդեն դժգոհություններ են հնչում հայ մարզիկների` Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մասնակցելու առնչությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում