Հարցազրույցներ 13:15 06/03/2015

Հրայր Բազեի «100» գիրքը ներկայացնում է հարուստ հայկական մշակույթը Թուրքիայում և ողջ աշխարհում

Panorama.am-ը զրուցել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանի հետ իր նոր լույս տեսած «100: 1915-2015» պատկերագրքի շուրջ: 516 էջանոց գիրքը, որը 17 տարիների աշխատանքի արդյունք է, լուսանկարների միջոցով ներկայացնում է աշխարհով մեկ սփռված հայկական պատմական և մշակութային ժառանգությունը: Այն նաև փաստում է Թուրքիայի կողմից բռնազավթված Արևմտյան Հայաստանում հայկական եկեղեցիների և մշակութային կոթողների շարունակական ոչնչացման մասին:

Գիրքը կազմելիս Հրայրը ճամփորդել է ավելի քան 40 երկիր, այդ թվում այցելել է Վենետիկ և Վիեննա՝ Մխիթարյանների միաբանություն, Լիբանանի, Երուսաղեմի, Ստամբուլի հայկական պատրիարքարաններ, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարան, Մատենադարան՝ լուսանկարելով հայկական ձեռագրերը, արձանագրություններն ու արվեստի նմուշները, որոնք փրկվել են ցեղասպանությունից և պահպանվել այդ թանգարաններում:

Գիրքը, որը նվիրված է ցեղասպանության 100-ամյակին, շեշտը դնում է ոչ թե ողբերգության վրա, այլ ներկայացնում է հայ ժողովրդի նվաճումներն ու պատմա-մշակութային հարստությունը՝ սկսած 2000 տարեկան մետաղադրամներից և 4-5րդ դարերի եկեղեցիներից մինչ մեր օրերը:

«Բոլոր այս փրկված մասունքները փաստում են հայ ժողովրդի հարստության մասին և դրանց շնորհիվ մենք ունենք ապացույց, որ հայերը գոյություն են ունեցել ողջ պատմության ընթացքում, ինչպես նաև Թուրքիայի ներկայիս տարածքում», - նշում է Հրայրը:

Հրայրի լուսանկարները նաև փաստում են Թուրքիայում հայկական մշակութային կոթողների և եկեղեցիների շարունակական ոչնչացման մասին:

«Հատկապես 70-ականներին հիմնովին ավիրվել են հիմնական հայկական ուխտատեղիները, ինչպիսիք են Մուշի Սուրբ Կարապետը, Սուրբ Առաքելոցը, Խծկոնքը, Վանի մոտ գտնվող Նարեկ վանքը և շատ ուրիշներ: Ոսկի որոնողները փորում են եկեղեցիների ներսը և շուրջը՝ այդպիսով թուլացնելով կառույցը, բնությունն էլ իր հերթին շարունակում է նրանց սկսածը: Հազարավոր սրբատեղիներ և տներ ավիրվել են, ամբողջ գյուղեր հողին են հավասարեցվել: Օրինակ Խարբերդում արված մի հին լուսանկար պատկերում է խիտ դասավորված հայկական տներ, մինչդեռ այդ նույն տեղայնքում այժմ ոչ մի տուն չկա, փոխարենը ծառեր են», - ասում է Հրայրը:

Թուրքիայում հայկական եկեղեցիների պահպանումը հեշտ խնդիր չէ: Պետք է հաշվի առնել, որ հաճախ եկեղեցիները օգտագործվում են տեղացիների կողմից որպես պահեստներ, ինչը չի թողնում, որ շինությունը լիովին փլուզվի, հետևաբար դրանց պահպանման համար վերականգնումը միշտ չէ, որ ճիշտ տարբերակ է, եթե եկեղեցին ի վերջո չի օգտագործվելու որպես սրբատեղի, կարծում է Հրայրը:

«Հայկական սփյուռքը նոր եկեղեցիներ է կառուցում այնտեղ, ուր կա ծաղկող հայկական համայնք: Հազվադեպ է պատահում, ինչպես օրինակ դա եղավ Դիարբեքիրի սուրբ Կիրակոսի դեպքում, որ սփյուռքը կիսի եկեղեցու վերականգնման ֆինանսական ծախսերը և հետո այն գտնվի տեղացի հայերի հոգածության տակ: Ժամանակը և բնությունը կործանում են լքված եկեղեցիները»,-ասում է նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես իր գիրքը կարող է օգտակար լինել Հայոց ցեղասպանության փոխհատուցման համար պայքարում՝ Հրայր Բազեն ասում է,-«Յուրաքանչյուր լուսանկարված ձեռագրի ու նմուշի տակ նշված է իր քաղաքը և ամսաթիվը, ինչը փաստում է Թուրքիայում հայկական գոյության մասին, 2000 տարի առաջվանից մինչ մեր օրերը»:

Այն հարցին, թե արդյոք նա տեսել է հայկական մշակույթի նմանատիպ ավերածություններ այլ երկրներում, Հրայրը պատասխանեց, որ Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով նրա լուսանկարած հայկական եկեղեցիներից շատերն այժմ պատմություն են, քանի որ ավիրվել են Իսլամական պետության կողմից:

«Նույնը տեղի է ունենում նաև Իրաքում և Եգիպտոսում: Իրանում որոշ հայկական եկեղեցիներ վնասվում են ժամանակի ընթացքում, քանի որ հայկական բնակչությունը տեղափոխվում է այլ երկրներ: Վրաստանում տեղացիները ջնջում են հայկական եկեղեցիների արձանագրությունները և փոխարինում դրանք վրացական արձանագրություններով: ԱՄՆ-ում փոքր հայկական համայնքներից շատերը, որոնք չեն կարողանում պահպանել եկեղեցիները, ստիպված վաճառում են դրանք: Հայաստանում նույնպես շատ պատմական վանքեր լքված են և անհապաղ ուշադրության ու խնամքի կարիք ունեն»,-ընդգծեց նա:

Այսպիսով Հրայրի գիրքը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ հայկական պատմական հարուստ մշակույթը կարող է լիարժեք կերպով պահպանվել միայն այնտեղ, ուր փաստացի ապրում են հայեր, ովքեր տեր են կանգնում այդ մշակույթին:

«100: 1915-2015» գիրքը ձեռք բերելու համար կարելի է դիմել հեղինակին [email protected] հասցեով:

Հրայր Բազե Խաչերյանը ծնվել է Լիբանանում, ներկայումս բնակվում է Կանադայում, նրա պապը, ով եղել է Զեյթունից, վերապրել է ցեղասպանությունը: Հրայրը առաջին անգամ եկել է Հայաստան 1992-ին՝ Արցախյան ազատամարտի տարիներին, որը նրան շատ ոգևորել է. կարճ ժամանակ անց նա սկսել է հայկական եկեղեցիները լուսանկարելու իր առաքելությունը Արցախում, Հայաստանի Հանրապետությունում, Արևմտյան Հայաստանում, այնուհետև աշխարհի տարբեր ծայրերում: Հրայր Բազեն հրատարակել է ավելի քան 12 պատկերագիրք, որոնց թվում են՝ «Արցախ. լուսանկարչական ճանապարհորդություն» (1997թ.), «Ղարաբաղ. 100 լուսանկար» (2002թ.), «Երկիր» (2005թ.), Արմեն Քյուրքչյանի համահեղինակությամբ՝ «Հայկական զարդանախշային արվեստը» (2010թ.), «Հայկական զարդատառ» (2012թ.), «Մեկ ազգ, մեկ եկեղեցի» (2013թ.) և այլ աշխատություններ:

 Աղթամար

 

Մուշ-Տարոն

 

Սասուն Մատնավանք

 

Սուրբ Բարդուղիմեոս

 

Զեյթուն


Նվարդ Չալիկյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}