Իրանի ԱԳ նախարար. Միաժամանակ հնարավոր չէ և՛ պատժամիջոցներ կիրառել, և՛ հասնել համաձայնության
«Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները պետք է ամբողջովին չեղյալ հայտարարվեն»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը ճապոնական «ԿՅՈԴՈ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում վերջին օրերին միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև տեղի ունեցած բանակցություններին, շեշտել է. «Վերջնական համաձայնության հասնելու համար պետք է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները չեղյալ հայտարարվեն, այլապես հնարավոր չէ միաժամանակ շարունակել և՛ պատժամիջոցներ կիրառել, և՛ հասնել համաձայնության»:
Անդրադառնալով բանակցությունների ընթացքում քննարկվող մանրամասնություններին՝ արտգործնախարար Զարիֆը նշել է, որ դրանք այլևս տեխնիկական խնդիրներ չեն, Արևմուտքը պետք է այդ խնդիրների վերաբերյալ քաղաքական որոշում կայացնի:
Հավելենք, որ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը նախօրեին «NBC» հեռուստաալիքին տված հարցազրույցում, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել էր. «Թեև բանակցող կողմերը բավականաչափ մոտեցել են միջուկային խնդրի շուրջ համաձայնությանը, սակայն մանրամասնությունների հարցում դեռ պետք է շատ աշխատենք: Մենք շատ-շատ ենք մոտեցել, սակայն կարող էինք և շատ հեռու լինել, սակայն, եթե քաղաքական որոշում կայացվի, ապա կարող ենք մոտենալ համաձայնությանը: Սակայն քաղաքական որոշում պետք է կայացնեն բոլորը, այլ ոչ թե մեկ պետություն»:
Նախորդող հրապարակումներ՝
Իրանի ԱԳ նախարար. Նեթանյահուն 1992թ. մինչ օրս պնդում է, թե Իրանը երկու-երեք տարի անց միջուկային զենք կստեղծի
Իրանի ԱԳՆ-ն Իսրայելի վարչապետի՝ ԱՄՆ Կոնգրեսում ունեցած ելույթը խաբկանքներով լի ներկայացում է որակել
Իրանի ԱԳ նախարար. Իսրայելի վարչապետը չի կարող ազդել միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների վրա
Իրանի ԱԳ նախարար. Միջուկային խնդրի շուրջ ձեռք բերվելիք համաձայնությունը կախված է բանակցող երկրների քաղաքական կամքից
«National interest». Իսրայելցիների մեծամասնությանը մտահոգում է Իրան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը
Իսրայելի ԱԳ նախարար. Իրանի հարցում Օբամայի և Նեթանյահուի հարաբերություններում առկա լարվածությունը ժամանակավոր է