ՀԱԿ-ը մարդկանց Եվրոպայում ապաստան ստանալու փաստաթղթեր է վաճառում. «Ժողովուրդ»
Մարտի 1-ի գործով բանտարկյալ Գևորգ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարել է, որ ՀԱԿ ներկայացուցիչները մարդկանց փաստաթղթեր են տալիս, որպեսզի նրանք դրանցով եվրոպական երկրներում ապաստան ստանան:
Մասնավորապես, խոսքը վստահված անձի վկայականների մասին է: Այսինքն՝ մարդիկ, որոնք իրականում ընտրությունների ժամանակ ՀԱԿ-ի հետ կապ չեն ունեցել, կարողանում են վստահված անձի վկայական ձեռք բերել և դրանով ներկայանալ եվրոպական երկրների միգրացիոն ծառայություններին ու քաղաքական ապաստան ստանալ: Գևորգ Մանուկյանը իրեն հայտնի նման մի դեպքի մասին է պատմել: Նա նաև չի բացառել, որ փաստաթուղթը հենց այնպես չի տրվել, այլ վաճառվել է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: